Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Թշնամու դռներն ու ոտքերը համբուրող այս խմբակը, որն իրեն անվանում է «իշխանություն», իրականում չարիք է

Թշնամու դռներն ու ոտքերը համբուրող այս խմբակը, որն իրեն անվանում է «իշխանություն», իրականում չարիք է
17.06.2025 | 20:07

Երկիրը, ըստ էության, կաթվածահար վիճակում է։ Արևմուտքից՝ Թուրքիա, հյուսիսից՝ Վրաստան, արևելքից՝ Ադրբեջան, իսկ հիմա էլ՝ հարավից վառվող Իրան-Իսրայել պատերազմական գործողություններ՝ կիսափակ հարավային սահման։ Քարտեզի վրա Հայաստանը կարծես դարձել է գորշ, միայնակ կետ մի հորձանուտում, որտեղ պատմական իրադարձություններն ու ներկա իշխանության ողորմելիությունը միմյանց հետ են մարտնչում։ Սյունիքի ուղղությամբ իրական սպառնալիքը ենթադրություններից անցել է գործողության նախաշեմի վրա կանգնած օրհասական իրականության փուլ, որի հետ զուգահեռ նշմարվում է մեր պետության սուբյեկտայնության վերջնական անկումը։

Եվ այս ամենի հետ մեկտեղ օրվա իշխանության կենտրոնում կանգնած անձը՝ իր արբանյակ-համախոհների հետ, զբաղված է ամեն ինչով, բացի պետություն ղեկավարելուց։ Վարչակարգը վերսկսել է իր հոխորտանքը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ թիրախավորելով իր անվերապահ նվիրվածությամբ ապրող հոգևոր հոր՝ Վեհափառի կողքին կանգնած ավանդապահներից մեկին։ Թշնամու դռներն ու ոտքերը համբուրող այս խմբակը, որն իրեն անվանում է «իշխանություն», իրականում չարիք է, որն օր օրի ավելի ողորմելի է դառնում, բայց՝ վտանգավոր իր անդեմությամբ։

Սրանք չեն էլ զգում, որ իրենց ոտքերի տակ մայր հողն արդեն ճաքճքում է։ Սրանք այսօր իրար հերթ չտալով դեռ շարունակում են ոռնալ ու շաղակրատել բարձր ամբիոններից՝ չգիտակցելով, որ վաղը սկսելու են դռներ փնտրել, որոնք այլևս չեն բացվելու իրենց առաջ։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ